Տեխասի նահանգում ի կատար է ածվել 1976 թվականից ի վեր 500-րդ մահապատիժը։
Քիմբերլի ՄըքՔարթին մահվան էր դատապարտվել 1997 թվականին 71-ամյա հոգեբան-պրոֆեսոր Դորոթի Բոութին կողոպտելու եւ դաժանաբար ծեծելով` սպանելու համար։ ՄըքՔարթին անցած երեք տարում Տեխասում մահապատժի ենթարկված առաջին եւ ԱՄՆ-ում 1976 թվականից հետո 13-րդ կին-հանցագործն էր։
Ըստ քննիչների, ՄըքՔարթին Բոութի մատը կտրել էր` ադամանդով մատանին վերցնելու համար։ ՄըքՔարթիի անվան հետ են կապված եւս երկու սպանություններ։ Նրան մահապատժի են ենթարկել` մահաբեր լուծույթ ներարկելու միջոցով։ Նրա վերջին խոսքերն էին` «Աստված բարի է»։ ԱՄՆ-ում այսօրվա դրությամբ կա մահապատժի դատապարտված 3125 հանցագործ։