Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է իր երկրի որեւէ կապը Միացյալ Նահանգների անվտանգության մարմինների նախկին աշխատակից, ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից խոշոր ինտերնետ ընկերությունների, սոցցանցերի օգտատերերի հաղորդակցությունների վերաբերյալ տվյալներ հավաքելու փաստը բացահայտած եւ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից հետապնդվող Էդուարդ Սնոուդենի հետ:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները, թե Ռուսաստանը օգնել է Սնոուդենին, եւ դրանք որակել է «անհիմն եւ անընդունելի»:
«Մենք որեւէ կապ չունենք ո՛չ պարոն Սնոուդենի, ո՛չ Միացյալ Նահանգների արդարադատության հետ նրա հարաբերությունների, ո՛չ աշխարհով մեկ նրա ճամփորդության հետ», - հայտարարել է Սերգեյ Լավրովը` ընդգծելով, որ ամերիկացի երիտասարդը Ռուսաստանի տարածք մուտք չի գործել:
Այս պահին ճշգրիտ հայտնի չէ, թե որտեղ է Էդուարդ Սնոուդենը, ով օրեր առաջ Մոսկվա էր ժամանել Հոնկոնգից եւ մտադիր էր Կուբայով մեկնել Էկվադոր, որից քաղաքական ապաստան է հայցել: Ռուսաստանյան վիզա չունենալու պատճառով նա չէր կարողանում դուրս գալ «Շերեմետեւո» օդանավակայանի տարածքից: