Մատչելիության հղումներ

Բելառուսի արտգործնախարարին ժամանակավորապես կթույլատրեն մուտք գործել Եվրամիության տարածք


Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Եվրոպայի խորհուրդը ժամանակավորապես կասեցրել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի նկատմամբ կիրառվող վիզային պատժամիջոցները, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել հուլիսին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Վլադիմիր Մակեյի անունը, հիշեցնենք, ավելի քան 240 բելառուս պաշտոնյաների սեւ ցուցակում է, որոնց մուտքը արգելված է Եվրամիության տարածք:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG