Մատչելիության հղումներ

Արյունալի միջադեպ Ալբանիայում ընտրությունների ընթացքում


Ալբանիա - Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 23-ը հունիսի, 2013թ.
Ալբանիա - Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 23-ը հունիսի, 2013թ.
Ալբանիայում շարունակվում է երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը:

Պայքարը իշխող կոալիցիայի եւ ձախակողմյան ընդդիմության միջեւ է:

Քվեարկության ընթացքում արձանագրվել են արյունալի միջադեպեր: Լաք քաղաքի ընտրատեղամասերից մեկում հակառակորդ կողմերի վիճաբանությունը վերածվել է հրաձգության, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, մեկը` վիրավորվել:

Եվրամիությունը զգուշացրել է, որ խորհրդարանի 140 պատգամավորների ընտրությունները պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներին, ինչի դեպքում է միայն հնարավոր Եվրամիությանը Ալբանիայի անդամակցության նախնական բանակցությունների մեկնարկը:

Եվրամիությանը անդամակցելու ցանկության մասին Ալբանիան հայտարարել է 2009 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG