Մատչելիության հղումներ

Խուզարկել են ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը


Ռուսաստանյան «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը նախօրեին խուզարկության է ենթարկվել ոստիկանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

«Հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ծրագրերի համակարգող Ալեքսանդրա Բուկվարյովան «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ Մոսկվայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչը պահանջել է լքել շինությունը, որտեղ տեղակայված է կազմակերպության գրասենյակը։ Շինությունը պատկանում է տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնյաները պնդում են, որ գրասենյակի վարձակալության ժամկետը լրացել է։

Բուկվարյովան տեղեկացրել է, որ իրենք այս տարածքը վարձակալել են դեռ 1990-ականների վերջին եւ այս պահին բանակցություններ են վարում վարձակալության պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

Կազմակերպության ղեկավարը՝ Լեւ Պոնոմարյովը, ով երեկ հրաժարվել է լքել գրասենյակը, տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG