Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա:
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվում է Եվրամիության տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Օրակարգում, մասնավորապես, ներառված են տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, Եվրամիության ավելի սերտ տնտեսական եւ մոնետար միության զարգացման հետ կապված խնդիրները:
Գագաթնաժողովի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ազգային մակարդակում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, Եվրոպական միության 2013 թվականի եզրափակվող կիսամյակի արդյունքների վերաբերյալ:
Անդրադարձ կլինի նաեւ տարածաշրջանային եւ Եվրամիության Արեւելյան գործընկերությանն առնչվող հարցերին: