Մատչելիության հղումներ

ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջին միջոցառումը Ստրասբուրգում


Եվրոպայի խորհրդի լոգոն
Եվրոպայի խորհրդի լոգոն
Հունիսի 18-19-ը Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջին միջոցառումը՝ «Իրավական ոլորտի մասնագետների համար մարդու իրավունքների կրթության ողջ կտրվածքին վերաբերող հարցեր» խորհրդաժողովը։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` խորհրդաժողովին բացման խոսքով հանդես կգան Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը եւ Եվրախորհրդի Մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բոյան։ Միջոցառման հիմնական զեկուցողների թվում է նաեւ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը:

Խորհրդաժողովին կմասնակցեն ԵԽ-ի անդամ 47 պետությունների, ինչպես նաեւ իրավական ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման ոլորտում ներգրավված հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների ցանցի (HELP Programme) հիմնական նպատակն է զարգացնել դատավորների, դատախազների եւ փաստաբանների կարողությունները` ազգային մակարդակում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան արդյունավետ կիրառելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG