Մատչելիության հղումներ

Թուրքիայի փոխվարչապետը չի բացառել բանակի միջամտությունը


Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են, որ կարող են Ստամբուլում եւ Անկարայում բողոքի ցույցերը ճնշելու համար դիմել նաեւ բանակի օգնությանը:

Թուրքիայի փոխարտգործնախարար Բյուլենթ Առինչը հեռուստաեթերում հայտարարել է, որ ոստիկանության գործողությունները բավարար չեն ցուցարարներին հանդարտեցնելու համար: Նրա խոսքով` իշխանությունները բանակը դուրս կբերեն` խոշոր քաղաքներում բողոքի ակցիաները ճնշելու համար:

Հանրահավաքներն ու ցույցերը Ստամբուլում, Անկարայում եւ այլ քաղաքներում սկսվեցին այն բանից հետո, երբ մայիսի 31-ին ոստիկանությունը բռնի ուժով ցրեց Ստամբուլի Գեզի այգու պահպանության համար պայքարող ակտիվիստներին, ինչից հետո արդեն հակակառավարական կարգախոսներով բողոքի ցույցեր սկսվեցին ոչ միայն Ստամբուլում, այլեւ Թուրքիայի շատ այլ քաղաքներում:

Ոստիկանության եւ ցուցարարների բախումների հետեւանքով առնվազն 4 հոգի զոհվել է, մոտ 5 հազարը վիրավորվել, մի քանի հարյուրը ձերբակալված են:

Բողոքի մի նոր հզոր ալիք էլ բորբոքել է կիրակի գիշերը կրկին Գեզի այգում վրան խփած ակտիվիստներին ցրելու ոստիկանական գործողությունը:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG