Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` մայիսի 9-15-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար», - ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: