Մատչելիության հղումներ

Թուրքական արհմիությունները զանգվածային գործադուլի կոչ են անում


Թուրքիա - Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում Անկարայի Կիզիլայ հրապարակում ցուցարարներին ցրելու համար, 16-ը հունիսի, 2013 թ.
Թուրքիա - Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում Անկարայի Կիզիլայ հրապարակում ցուցարարներին ցրելու համար, 16-ը հունիսի, 2013 թ.
Թուրքական արհմիությունները մտադիր են զանգվածային գործադուլ անցկացնել:

Արհմիությունները կոչ են արել մեկօրյա զանգվածային գործադուլի՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության ցուցաբերած դաժան վերաբերմունքի դեմ:

Թուրքիայի երկու խոշոր արհմիությունները՝ KESK եւ DISK, իշխանություններից պահանջում են դադարեցնել ոստիկանական բռնությունները:

Արհմիություններն այս կերպ արձագանքեցին վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, որտեղ նա աջակցել ու արդարացրել էր ոստիկանության գործողությունները:

Էրդողանը նախօրեին իր հազարավոր կողմնակիցների առջեւ հայտարարել է, որ իր պարտքն էր հրաման տալ ցրելու Ստամբուլոմ վերջին օրերին ցույցի դուրս եկածներին: Նրա խոսքերով, բողոքի ակցիան ոչ այլ ինչ էր, եթե ոչ փոքրամասնության փորձ` գերիշխելու մեծամասնության նկատմամբ:

Անցած կիրակի իրավապահները Անկարայի Կիզիլայ հրապարակում ցուցարարներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG