Մատչելիության հղումներ

Պուտինի եւ Քեմերոնի հանդիպման օրակարգում Սիրիայի հարցն է


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Լոնդոնում կքննարկեն Սիրիայի խնդիրը։

Երկու երկրները իրարամերժ դիրքորոշումներ ունեն այս հակամատության հարցում։ Մոսկվան սատարում է Բաշար ալ-Ասադի վարչակարգին, մինչդեռ, Լոնդոնը սիրիացի ապստամբներին է աջակցում։

Պուտինի եւ Քեմերոնի այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Հյուսիսային Իռլանդիայում վաղը գումարվելիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի նախօրեին։

Այդ հավաքի շրջանակներում նախատեսված է նաեւ Պուտինի հանդիպումը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG