Մատչելիության հղումներ

Պուտինը գլխավորեց Ժողճակատը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս Russia Today հեռուստաալիքին, 11-ը հունիսի, 2013թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս Russia Today հեռուստաալիքին, 11-ը հունիսի, 2013թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գլխավորեց «Համառուսաստանյան ժողովրդական ճակատ» շարժումը, որի մասնակիցները այսօր համագումարում որոշել են շարժման անվանումը դարձնել «Ժողովրդական ճակատ ` հանուն Ռուսաստանի»:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Պուտինը շնորհակալություն է հայտնել համագումարի մասնակիցներին «աջակցության եւ վստահության համար»:

«Շատ կցանկանայի, որպեսզի, չնայած հայացքների, այն հիմնախդիրների լուծման նկատմամբ մոտեցումների տարբերությանը, որոնց առջեւ կանգնած է երկիրը եւ Ռուսաստանյան Դաշնության յուրաքանչյուր քաղաքացի, Համառուսաստանյան ժողովրդական շարժումը դառնա հենց համառուսաստանյան, որպեսզի դա լինի այնպիսի հարթակ, որտեղ առաջին հայացքից հակադիր հայացքներով մարդիկ կարողանային հավաքվել, քննարկել հիմնախնդիրները եւ գտնել այդ հիմնախնդիրների լուծման ընդունելի եղանակներ», - իր ելույթում հայտարարել է. մասնավորապես, Ռուսաստանի նախագահը:

Համառուսաստանյան ժողճակատը հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների եւ քաղաքացիների կամավոր միավորում է: Շարժման ձեւավորման գաղափարը առաջին անգամ հնչեցվել է 2011 թվականի մայիսին Վոլգոգրադում` իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջտարածաշրջանային կոնֆերանսի ընթացքում: Այն ժամանակ կուսակցության նախագահ Պուտինը առաջարկել էր «Եդինայա Ռոսիա»-ին Պետդումայի ընտրություններում թեկնածուների առաջադրման գործում ներգրավել նաեւ իր անկուսակցական կողմնակիցներին եւ տարբեր հասարակական կազմակերպությունների` անվանելով այդ նախաձեռնությունը «լայն ժողովրդական ճակատ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG