Մատչելիության հղումներ

Բաքուն անցանկալի անձ հռչակեց Մոնսերատ Կաբալիեին


Լեռնային Ղարաբաղ - Մոնսերատ Կաբալիեն Գանձասարի վանքում` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, 5-ը հունիսի, 2013թ., լուսանկարը` Զավեն Խաչիկյանի
Լեռնային Ղարաբաղ - Մոնսերատ Կաբալիեն Գանձասարի վանքում` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, 5-ը հունիսի, 2013թ., լուսանկարը` Զավեն Խաչիկյանի
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն անցանկալի անձ (persona non grata) է հռչակվել Ադրբեջանում` օրերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության համար:

«Մենք բողոքի նոտա հղեցինք իսպանական կողմին` պարզաբանելով ամբողջ իրավիճակը, եւ բացատրություններ պահանջեցինք Ադրբեջանի օկուպացված տարածքներ Կաբալիեի այցի կապակցությամբ», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունից, - «Նոտայում նշված է, որ Կաբալիեն ադրբեջանական վիզա չի ստանա, քանի որ դառնում է անցանկալի անձ»:

Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են նաեւ, որ դեսպանության աշխատակիցները դեռեւս մայիսին երգչուհու մենեջերներին զգուշացրել էին նրա Ղարաբաղ այցելելու հնարավոր հետեւանքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG