Մատչելիության հղումներ

Ասադի զորքերը վերահսկողության տակ վերցրեցին Քուսաիրը


Սիրիայի կառավարական զորքերը Քուսաիր քաղաքում, 5-ը հունիսի, 2013թ.
Սիրիայի կառավարական զորքերը Քուսաիր քաղաքում, 5-ը հունիսի, 2013թ.
Միացյալ Նահանգները պահանջում է Իրանից եւ «Հըզբոլա» շարժումից հեռանալ Սիրիայից:

Սպիտակ տունը քննադատել է Սիրիայի կառավարական ուժերի երեկվա գործողությունը, որով նրանք իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Քուսաիր քաղաքը:

ԱՄՆ-ն ընդգծել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռազմական հաջողությունները անհնարին կլինեին առանց Իրանի եւ լիբանանյան «Հըզբոլա» շարժման աջակցության:

Միաժամանակ, Վաշինգտոնի Flashpoint Global Partners ինստիտուտի հետազոտության համաձայն, Ասադի ռեժիմի դեմ պայքարում անցած 11 ամիսներին զոհվել է 280 օտարերկրացի զինյալ, նրանցից 59-ը` Լիբիայից, 44-ական` Սաուդյան Արաբիայից եւ Թունիսից, 32-ը` Հորդանանից, 27-ական` Եգիպտոսից եւ Լիբանանից, 17-ը` Ռուսաստանից: Զոհվածների թվում կան նաեւ ադրբեջանցիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG