Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնել է Մինսկ` մասնակցելու ԱՊՀ-ի նիստին


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ` մասնակցելու այսօր կայանալիք ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստում կքննարկվեն ԱՊՀ-ի շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող 20-ից ավելի հարցեր:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG