Մատչելիության հղումներ

Թուրքիայում բախումները շարունակվում են


Թուրքիա - Ցուցարարները բարիկադների վրա, 4-ը հունիսի, 2013թ.
Թուրքիա - Ցուցարարները բարիկադների վրա, 4-ը հունիսի, 2013թ.
Թուրքիայում արդեն վեցերորդ օրն է շարունակվում են բախումները ոստիկանության եւ հակակառավարական ցույցերի մասնակիցների միջեւ, որոնց հետեւանքով արդեն երեք մարդ է զոհվել:

Այսօր վաղ առավոտյան ցուցարարները Ստամբուլում եւ մայրաքաղաք Անկարայում շարժվել են երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գրասենյակների ուղղությամբ, ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել:

Չնայած կառավարության կողմից հնչող հանդարտության կոչերին` ցույցերը երկրում շարունակվում են: Ցուցարարները Էրդողանին մեղադրում են Թուրքիան ավտորիտար պետություն դարձնելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG