Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը հանդիպել է Ռուբինին, ելույթ ունեցել Ջորջ Վաշինգտոն համալսարանում


Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներից մեկի ժամանակ, Երեւան, ապրիլ, 2013թ.
Միացյալ Նահանգներում գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինի հետ:

Հայաստանի նախագահի նախկին թեկնածուի շտաբի հաղորդագրության համաձայն` Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը:

Նույն օրը Հովհաննիսյանը որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգտոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջեւ՝ բաղկացած դիվանագետներից, քաղաքական գործիչներից եւ մտավորականներից: «Զրույց Հայաստանի մասին» վերտառությունը կրող այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական, ռուսական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի, «Փոլիսի Ֆորում Արմենիա» կազմակերպության եւ Հայ իրավաբանական միության համատեղ ջանքերով:

Միջոցառման ավարտին «Ժառանգության» առաջնորդը հարցազրույցներ է տվել լրատվամիջոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG