Մատչելիության հղումներ

Աֆղանստանում պայթյունի հետեւանքով 10 երեխա է զոհվել


Աֆղանստանում այսօր 10 երեխա է զոհվել ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով, որի ենթադրյալ թիրախը ամերիկացի եւ աֆղանստանցի զինծառայողներն էին:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրի արեւելյան Փաքթիա գավառի Չամքանի շրջանի շուկայում պայթուցիկով բեռնված մոտոցիկլետը պայթեցվել է այն ժամանակ, երբ երեխաները դպրոցից տուն էին վերադառնում:

Զոհվել է նաեւ աֆղանստանցի մի ոստիկան, վիրավորվել են մոտ մեկեւկես տասնյակ երեխաներ, ՆԱՏՕ-ում տեղակայված կոալիցիոն ուժերի երկու զինծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG