Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լատվիա


Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-6-ը եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի, Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի, վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաեւ Սաեյմայի Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG