Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Գերմանիան հորդորում են Ռուսաստանին հրթիռներ չտրամադրել Ասադին


Միացյալ Նահանգները եւ Գերմանիան հորդորել են Ռուսաստանին ձեռնպահ մնալ նախագահ Բաշար Ասադի վարչակարգին հակաօդային պաշտպանության առաջավոր համակարգեր մատակարարելուց` նախազգուշացնելով, որ դա կարող է վնաս հասցնել հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերին:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ռուսաստանյան S-300 համակարգերի մատակարարումը Սիրիա կհակասի հակամարտող կողմերի միջեւ խաղաղ բանակցությունների կազմակերպմանն ուղղված Վաշինգտոնի եւ Մոսկվայի ջանքերին:

Քերրին այս հայտարարությունն արել է ուրբաթ երեկոյան, Վաշինգտոնում Գերմանիայի արտգործնախարար Վեստերվելլեի հետ հանդիպումից հետո: Վերջինս, իր հերթին, նշել է, թե Բեռլինը «միանգամայն սխալ» կհամարի հրթիռների տրամադրումը Ասադի վարչակարգին:

Հինգշաբթի օրը Բաշար Ասադն ասուլիսում ակնարկել է, թե Ռուսաստանն արդեն տրամադրել է Սիրիային S-300 համակարգերի առաջին խմբաքանակը: Ռուսաստանյան կողմը, սակայն, հայտնել է, որ մատակարարումը կսկսեն, ամենայն հավանականությամբ, մի քանի ամսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG