Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ուժի մեջ է մտել նոր հակածխախոտային օրենքը


Այսօրվանից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ մտել նոր հակածխախոտային օրենքը:

Այն արգելում է ծխել հասարակական վայրերի մեծամասնությունում, այդ թվում` կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների տարածքներում եւ հասարակական տրանսպորտի կանգառներում:

Հիմնարկներում եւ ձեռնարկություններում ծխել կարելի է միայն հատուկ սարքավորված վայրերում:

Նոր օրենքը արգելում է ծխախոտի գովազդը, ինչպես նաեւ այն վիճակախաղերի եւ մրցույթների անցկացումը, որոնց մասնակցության պայմանը ծխախոտի ձեռք բերումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG