Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «կիսում է Վրաստանի մտահոգությունը»


Հարավային Օսիայի տարածքի եւ վրացական գյուղի միջեւ անցկացված փշալարը, 28-ը մայիսի, 2013թ.
Հարավային Օսիայի տարածքի եւ վրացական գյուղի միջեւ անցկացված փշալարը, 28-ը մայիսի, 2013թ.
Միացյալ Նահանգները կիսում է հարավօսական հակամարտության գոտում Ռուսաստանի գործողությունների առնչությամբ Վրաստանի մտահոգությունը: Այդ մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսաքին:

Նշելով, որ Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հավաստել է Հարավային Օսիայի վարչական սահմանը Վրաստանի տարածքի խորքը տեղափոխելու եւ փշալարեր անցկացնելու մասին տեղեկատվությունը, Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ դա «հակասում է միջազգային իրավունքին եւ Ռուսաստանի հետ 2008 թվականին կնքված հրադադարի համաձայնագրին»:

Փսաքին վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG