Մատչելիության հղումներ

Մոսկվան հիասթափված է ԵՄ-ի որոշմամբ


Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
Ռուսաստանը հիասթափություն է արտահայտել Սիրիա զենք ուղարկելու արգելքը հանելու վերաբերյալ Եվրամիության երկրների արտգործնախարարների որոշման կապակցությամբ` ընդգծելով, որ այն ուղղակիորեն վնաս կհասցնի սիրիական խնդրի շուրջ խաղաղության համաժողովի անցկացման հեռանկարներին:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը Եվրամիությանը նաեւ մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցները ուժի մեջ թողնելով երկակի չափանիշներ կիրառելու մեջ:

Ռյաբկովը պնդել է, որ պաշտոնական Մոսկվան պահպանում է Դամասկոսին հակաօդային պաշտպանության C-300 համակարգեր տրամադրելու իրավունքը: Նման քայլը, ըստ նրա, «կայունացնող գործոն» կդառնա Սիրիայի հակամարտությանը արտաքին միջամտության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG