Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը մեկնել է Բիշքեկ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բիշքեկ, որտեղ գումարվում է ՀԱՊԿ երկրների ոչ պաշտոնական հավաքը։

Պուտինն այդ միջոցառման շրջանակներում առանձին հանդիպումներ է անցկացնելու Ղրղըզստանի եւ Տաջիկստանի նախագահներ Ալմազբեկ Ատամբաեւի եւ Էմոմալի Ռախմոնի հետ։

Հայաստանի նախագահը, հիշեցնենք, այս հավաքին չի մասնակցում։

ՀԱՊԿ երկրների ղեկավարներն այսօր բիշքեկյան ոչ պաշտոնական հավաքում անդրադարձել են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո ուրվագծվող վտանգերը դիմագրավելու խնդրին։

Բանակցություններից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է, որ նախագահները քննարկել են այն միջոցառումները, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել Աֆղանստանից մինչեւ 2014-ի տարեվերջ միջազգային կոալիցիայի հեռանալուց հետո հնարավոր բացասական զարգացումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG