Մատչելիության հղումներ

Գարեգին երկրորդ. «Հանրապետության տոնը միասնության խորհուրդն ունի»


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության հռչակումը մայիսյան հերոսամարտերից հետո, արգասիքն էր մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու բաղձանքի եւ հայրենի պետականության վերականգնման համար դարավոր մաքառումների ու պայքարի», - ասված է, մասնավորապես, Վեհափառի ուղերձում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Հանրապետության տոնը քաջալերության, միասնության եւ համախմբումի խորհուրդն ունի, որ պիտի առաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ եւ զորացնի մեր ժողովրդին` ամբողջական նվիրումով ծաղկուն դարձնելու հայրենի մեր երկիրը եւ իրագործելու մեր նախնյաց տեսիլքներն ու լուսավոր հույսերը», - իր ուղերձում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG