Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է սպանվել


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում սպանվել է ադրբեջանցի 19-ամյա զինծառայող Նամիգ Համիդովը:

Դեպքը տեղի է ունեցել շփման գծի Թերթերի ուղղությունում, հրազենային վիրավորում ստացած զինվորը մահացել է դեպի հոսպիտալ ճանապարհին:

Ադրբեջանական կողմի պնդմամբ` զինծառայողը սպանվել է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG