Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի պատգամավորները այցելում են Ղարաբաղ


Լեռնային Ղարաբաղ - Տեսարան մայրաքաղաք Ստեփանակերտից
Լեռնային Ղարաբաղ - Տեսարան մայրաքաղաք Ստեփանակերտից
Լեռնային Ղարաբաղ են ժամանել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա - Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, ֆրանսիացի սենատորներ Անրի դը Ռենկուրն ու Բեռնար Սոժեն, որոնց այսօր ընդունել են Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը եւ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը որակել է որպես Ղարաբաղի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների միջեւ ամուր կապերի պահպանման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա կարեւորել է Ֆրանսիա - Արցախ բարեկամական շրջանակի ստեղծումը՝ հավելելով, որ մեծ սպասելիքներ ունի նրա աշխատանքներից:

Արծարծվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի ներքին ու արտաքին կյանքին, տարածաշրջանային քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

Մեկ ամիս առաջ Ղարաբաղ էին այցելել մի խումբ եվրոպացի խորհրդարանականներ, որոնց թվում էր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG