Լոս Անջելեսի քաղաքապետի 42-րդ ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է Էրիկ Գարսեթին, ով մրցում էր կին թեկնածու Վենդի Գրուըլի հետ:
Չնայած երկու թեկնածուների ջանքերին` Լոս Անջելեսի յուրաքանչյուր չորս բնակչից երեքը, ըստ պաշտոնական տվյալների, չեն մասնակցել երեկ կայացած քվեարկությանը:
Գրուըլի ընտրվելու դեպքում Լոս Անջելեսն առաջին անգամ կունենար կին քաղաքապետ, իսկ Գարսեթիի դեպքում՝ Լոս Անջելեսն առաջին անգամ կղեկավարի ազգությամբ հրեա:
Երկու թեկնածուներն էլ նախկին պաշտոնյաներն են, ովքեր իրենց գործունեության տարիներին ակտիվորեն աշխատել են նաեւ հայկական շրջանակների հետ եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ բավականին առատ խոստումներ են տվել հայ ընտրողներին:
Այս ընտրությունների քարոզարշավը առայժմ ամենաթանկն է Լոս Անջելեսի պատմության մեջ՝ դրա վրա երկու թեկնածուները միասին ծախսել են շուրջ 33 միլիոն դոլար:
Լուսինե Մուսայելյան, Լոս Անջելեսից