Մատչելիության հղումներ

Գազի թանկացումը կհանգեցնի անտառահատումների ավելացմանը


Armenian Tree Project (Հայկական ծառ նախագիծը) Հայաստանում արդեն տնկել է շուրջ 400 հեկտար անտառ, ամեն հեկտարում մոտավոր 3 հազար ծառ, նաեւ մասնակցել է զբոսայգիների վերականգնման աշխատաքների եւ ծառեր է տնկել գյուերում:

Հիմնականում Միացյալ Նահանգներից ֆինանսավորվող բարեգործական կազմակերպությունը երեք տնկարան ունի, որտեղ աճեցնում են անհրաժեշտ տնկիները:

Հայաստանում անտառների վերականգնման նախագիծը սկսել են 2006-ից` նկատելով, որ անտառները աստիճանաբար նվազում են եւ իջնում է դրանց որակը: Աճեցնում են տեղական ծառեր` կաղնի, սոճի, թխկի եւ հացենի. փորձը ցույց է տվել, որ ոչ տեղական տեսակները Հայաստանում լավ չեն աճում կամ վնասում են տեղական տեսակներին:

Անտառվերակագնման հիմնական աշխատանքը արվում է Լոռիում, որտեղ անտառների տնակարանն է:

«Մեր մոտեցումն այսպիսին է. ցանկանում ենք նախ պահպանել այն, ինչ ունենք: Օրինակ, եթե հիմա սկսենք անտառ տնկել Արմավիր մարզում, որտեղ անգամ «Հայանտառի» մասնաճյուղ չկա, մենք շատ մեծ ջանքեր կներդնենք եւ փոքր անտառ կունենանք, որը որեւէ գլոբալ խնդիր չի լուծի: իսկ Լոռիում անտառ տնկելով` բնական անտառներին կից, ավելի լավ պայմաններով, ավելի մեծ ու արագ արդյունք կունենանք», - ասաց «Հայկական ծառ նախագծի» զարգացման ծրագրի ղեկավար Վարդան Մելիքյանը:

Կազմակերպությունը անտառներ տնկելու համար չի օգտվում «Հայանտառի» տարածքներից, բացատրում են, որ պատճառը ոչ թե ՊՈԱԿ-ի հետ չհամագործակցելու ցանկությունն է, այլ որովհետեւ ցանկանում են ստեղծել անտառներ, որոնք կպատկանեն գյուղական համայքներին:

«Սրանք կլինեն համայնքապատկան անտառներ: Երբ մեր տնկած անտառները մեծանան, դրանք կլինեն Հայստանում առաջին այդպիսի անտառները», - նշեց Վարդան Մելիքյանը:

Երեւանի շրջակա` ժամանակին անտառապատ բլուրները կրկին տնկելու նախագիծ դեռեւս չկա: «Հայկական ծառ նախագծի» աշխատակիցը ասաց, որ ցանկությունը մեծ է, բայց բազմաթիվ խնդիրներ կան. չկա ոռոգման համակարգ, շատ տարածքներ արդեն սեփականշնորհված են եւ այլն:

Վարդան Մելիքյանն ասաց, որ շատ գյուղերում մարդիկ նախընտրում են փայտ վառել ձմռանը` չնայած ապրում են գազաֆիկացված տներում: Ըստ նրա` եթե գազի գինը թանկանա, անտառահատումները նոր թափ կստանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG