Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Համաժողովն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2011 թվականից ի վեր ֆեդերացիայի կատարած աշխատանքը, նախանշել հետագա անելիքները:
Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, մինչ օրակարգի հարցերին անցնելը, նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի շախմատային կազմակերպությունը հասել է հսկայական նվաճումների: Դրանցից նախագահն առանձնացրել է մի քանիսը՝ 2011 թվականին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը, 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն հռչակվելը:
Հաշվետու ժամանակաշրջանը նշանակալից է համարվել նաեւ այն առումով, որ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը մտավ հանրակրթական դպրոցների ծրագրի մեջ` որպես պարտադիր առարկա:
Համաժողովի օրակարգի հաստատումից հետո, ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շարունակելով ֆեդերացիայի նախագահի խոսքը, ավելի մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքները: Օրակարգի շրջանակներում ներկայացվել է նաեւ ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախանշվել են Ֆեդերացիայի առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները: Հաշվետու ժամանակաշրջանում Ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվել է դրական:
Այնուհետեւ տեղի են ունեցել Ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովի պատգամավորները քննարկել եւ հաստատել են 59 անդամից կազմված ֆեդերացիայի նախագահության կազմը եւ վերստուգիչ հանձնաժողովի կազմը:
Համաժողովից հետո տեղի է ունեցել ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են Ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Յուրի Առուստամյանը, Գագիկ Գեւորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լեւոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրեն` Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար` Գագիկ Հովհաննիսյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը:
Նիստում հաստատվել են նաեւ Ֆեդերացիայի հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: