Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում Ղ. Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, այսօր փոխանցում է Հայաստանի դատախազության մամուլի ծառայությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Մկրտչյանի մոտ թիվ 11/32 ընտրատեղամասում հայտնաբերվել է երկու ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված մեկական քվեաթերթիկ։
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով` «մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ»:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: