Կառավարությունը խոստանում է 30 տոկոսով սուբսիդավորել գազի սակագինը
Կառավարության մայիսի 16-ին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով գազի սակագնի բարձրացման հարցին, հայտարարեց, որ պաշտոնական նամակ է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին սակագնի վերանայման կապակցությամբ: «Իմ նամակում, որը ես հղել եմ Ռոբերտ Նազարյանին, մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը», - հայտարարեց վարչապետը:
Առնչվող թեմաներով
Արխիվ
-
Դեկտեմբեր 29, 2025Երևանի հանրային տրանսպորտի խնդիրը կլուծվի 3-5 տարում. Ավինյան