Մատչելիության հղումներ

ՀՀՇ հ/կ-ի պնդմամբ` «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ-ի խորհրդանիշը պատկանում են իրեն


«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) անվանումը եւ ՀՀՇ-ի խորհրդանշանը պատկանում են տվյալ անվամբ հասարակական կազմակերպությանը եւ գրանցված են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից այս տարվա մարտի 13-ին, գրանցման համար` 211.171.760952: Այդ մասին հայտարարում է հիշյալ հասարակական կազմակերպությունը այսօրվա հաղորդագրությունում` անդրադառնալով նախօրեին «մի խումբ մարդկանց» հրավիրած ասուլիսին:

Նշելով, որ հիշյալ միջոցառման մասին հրապարակումներում «զանգվածային լրատվության որոշ միջոցներ օգտագործել են «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը», «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպությունը պնդում է, որ առանց իր համաձայնության «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը օգտագործելը համարվում է «Կուսակցությունների մասին» եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքների խախտում:

«Ուստի, խնդրում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին իրենց հրապարակումներում եւ հաղորդագրություններում «ՀՀՇ» անվանումը եւ ՀՀՇ խորհրդանշանը օգտագործել միմիայն «ՀՀՇ» հ/կ-ի պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները հրապարակելիս կամ «ՀՀՇ» հ/կ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվություն տարածելիս», - ասված է կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանի ստորագրած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG