«Բարեւ Երեւան» դաշինքը երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած քննարկման ժամանակ որոշել է վերցնել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում իրեն բաժին հասած վեց մանդատները: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը իր կամքով հրաժարվել է մանդատից, եւ նրան կփոխարինի Դավիթ Սանասարյանը, ով ցուցակում յոթերորդն է:
Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր երեք ուժերը` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» դաշինքը, կվերցնեն իրենց հասանելիք մանդատները:
Անուշ Մկրտչյան
Առավել մանրամասն տե՛ս այստեղ: