Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Սիրիան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Թուրքական Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների վայրը, 12-ը մայիսի, 2013թ.
Թուրքական Ռեյհանլի քաղաքում տեղի ունեցած պայթյունների վայրը, 12-ը մայիսի, 2013թ.
Թուրքիան եւ Սիրիան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում Սիրիայի սահմանին մոտ գտնվող թուրքական Ռեյհանլի քաղաքում 46 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո։

Ահաբեկչության կապակցությամբ ձերբակալվել են Թուրքիայի 9 քաղաքացիներ, ովքեր կապեր են ունեցել Սիրիայի հետախուզական ծառայությունների հետ։ Թուրքիան հայտարարել է, որ կասկածյալները խոստովանել են իրենց մեղքը։

Մինչդեռ, Սիրիայի իշխանությունները հերքում են իրենց առնչությունը հարձակումներին եւ կոչ են անում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ՝ «թուրքերի եւ սիրիացիների արյան գնով փառք ձեռք բերելու փորձի համար»։

Ահաբեկչությունից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է պատասխան հարված հասցնել, սակայն նշել էր, որ Անկարան ցանկություն չունի միջամտել Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին։ Թուրքիան աջակցում է Սիրիայի իշխող ռեժիմի հրաժարականը պահանջող ապստամբներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG