Մատչելիության հղումներ

Գվատեմալայի նախկին բռնապետը դատապարտվեց ցեղասպանության համար


Գվատեմալայի նախկին բռնապետ Էֆրեին Ռիոս Մոնտ, արխիվ
Գվատեմալայի նախկին բռնապետ Էֆրեին Ռիոս Մոնտ, արխիվ
Գվատեմալայի նախկին բռնապետ Էֆրաին Ռիոս Մոնտը այսօր մեղավոր է ճանաչվել քաղաքացիական պատերազմի ընթացքում բնիկների ցեղասպանության եւ պատերազմի հանցագործությունների համար եւ դատապարտվել 80 տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:

Էֆրաին Ռիոս Մոնտին երկրի իշխանությունները մեղադրում են 1980-ական թվականների սկզբին ավելի քան 1 500 հնդկացիների սպանության մեջ:

Ինչպես նշում է France-Presse-ը, Գվատեմալայի նախկին դիկտատորը առաջին լատինամերիկացին է, ով դատապարտվել է մի ամբողջ էթնիկ խմբի բնաջնջման փորձի մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG