Մատչելիության հղումներ

ԱՄՆ–ը ցանկանում է 2014-ից հետո Աֆղանստանում 9 ռազմակայան տեղակայել


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է 2014 թվականին Աֆղանստանից արտասահմանյան պետությունների զորամիավորումների մեծ մասը դուրս բերելուց հետո երկրում տեղակայել 9-ը ռազմակայան։

Քարզայի փոխանցմամբ, Քաբուլի կառավարությունը կընդունի ամերիկացիների առաջարկը, պայմանով, որ Միացյալ Նահանգները ակտիվացնի թալիբների հետ խաղաղության բանակցությունները, նպաստի աֆղանական բանակի հզորացմանը, աջակցի տնտեսության զարգացմանը եւ կառավարման գործընթացին։

Ներկայումս Աֆղանստանը եւ Միացյալ Նահանգները բանակցում են օտար զորամիավորումների դուրսբերումից հետո այդ երկրում ամերիկյան ռազմական որոշակի ներկայություն արտոնելու խնդրի շուրջ։ Վաշինգթոնը դեռեւս չի հրապարակել 2014 թվականից հետո Աֆղանստանի վերաբերյալ ծրագրած քաղաքականության մանրամասները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG