Մատչելիության հղումներ

Մոսկվայում անցկացվեց Հաղթանակի զորահանդեսը


Հաղթանակի զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում, 9-ը մայիսի, 2013թ.
Հաղթանակի զորահանդեսը Մոսկվայի Կարմիր հրապարակում, 9-ը մայիսի, 2013թ.
Մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 68-րդ տարեդարձի օրը, Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հաղթանակի զորահանդեսը:

Զորահանդեսին մասնակցել են Ռուսաստանի զինված ուժերի ավելի քան 11 հազար զինծառայողներ, մարտական տեխնիկայի 101 միավոր եւ Ռազմաօդային ուժերի 68 օդանավ եւ ուղղաթիռ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` զորահանդեսը ընդունել է երկրի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, զորահանդեսի հրամանատարն էր Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:

Զորահանդեսը բացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթով եւ երկրի օրհներգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG