Ադրբեջանի արտգործնախարարությունը իրանական կողմին ուղղված նոտայի պաշտոնական պատասխանն է ակնկալում: Aյդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա էր ուղղել Իրանում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ:
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի քաղաքացիներ Խալիդա Խալիդը եւ նրա վարորդ Շամխալ Հուսեյնովը ձերբակալվել են ապրիլի 30-ի գիշերը ադրբեջանական ակտիվիստ Մուհամեդ Ռաշիդի տանը` ոչ հուսալի մարդկանց հետ կապեր հաստատելու կասկածանքով:
Բացի Ադրբեջանի քաղաքացիներից այդ օրը ձերբակալվել են նաեւ Իրանի քաղաքացի հանդիսացող 4 ադրբեջանցիներ: