Մատչելիության հղումներ

Մայիսի 5-ը առաջին անգամ նշվում է որպես հարկադիր կատարողի օր


Հայաստանում այս տարի առաջին անգամ մայիսի 5-ը նշվում է որպես հարկադիր կատարողի օր: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:

Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1998թ. մայիսի 5-ին ընդունվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը կարգավորող՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» երկու հիմնական օրենքները:

Այս տարի նշվում է նաեւ ԴԱՀԿ ծառայության 15-րդ տարեդարձը:

Մայիսի 5-ը որպես հարկադիր կատարողի օր նշելու մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է 2013թ ապրիլի 25-ին կայացած նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG