- Հեղինակ՝ Նարինե Ղալեչյան
Քաղաքացիական նախաձեռնությունները բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել
Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում տարբեր ընտրատեղամասերից ստացված ընտրախախտումների դեպքեր են արձանագրել iDitord ահազանգերի քարտեզն ու «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:
«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» կողմից իրականացվող iDitord ծրագրի ղեկավար Սամվել Մարտիրոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ iDitord-ն արձանագրել է 160 ահազանգ, որոնցից 32-ը ստացվել են նախընտրական փուլում, 128-ն՝ այսօր: Առավել մեծ թվով ընտրախախտումների ահազանգեր ստացվել են Մալաթիա-Սեբաստիա եւ Էրեբունի վարչական շրջաններից: Մարտիրոսյանի խոսքով հիմնականում, ստացվել են ընտրակաշառքի դեպքերի մասին տեղեկություններ, դիտորդների եւ լրագրողների աշխատանքի խոչընդոտում դեպքեր, մարդկային կուտակումներ եւ այլն:
«Դե գիտեք՝ հիմնական հայոց հարցն է նաեւ կնիքի ցնդելու հարցը: Ոստիկանությունը արձագանքեց նաեւ Շենգավիթի 11/32 ընտրատեղամասի «կարուսելի դեպքին»:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն իրականացնողներից «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախաձեռնությունը, որը միավորում է մի շարք ՀԿ-ների, ակտիվ քաղաքացիների, այդ թվում՝ սփյուռքահայերի, իրականացնում է դիտորդական առաքելություն 4 ընտրատարածքներում: Ըստ Այվազյանի՝ այս պահի դրությամբ ընտրախախտումների առումով առաջին տեղում է Էրեբունի վարչական շրջանի 13-րդ ընտրատարածքը: Արձանագրված ընտրախախտումների հիմնական տեսակներն են. կողմնակի անձանց ներկայությունն ընտրատեղամասում, ընտրողների փոխադրումներ, մարդկային կուտակումներ, հանձնաժողովի անդամների կողմից ընտրողների իրավունքների խախտումներ եւ քվեարկության ընթացակարգի խախտումներ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սոնա Այվազյանն ասաց, որ 8/8 ընտրատեղամասում իրենց դիտորդներին քաշքշել եւ նրանց հասցեին սպառնալիքներ են հնչեցրել:
- Հեղինակ՝ Իրինա Հովհաննիսյան
Վիճաբանություն հանձնաժողովի նախագահի եւ անդամի միջեւ
Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող 2/30 ընտրատեղամաս «Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ արդեն իսկ միջադեպ էր արձանագրվել հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Սիրանույշ Պետրոսյանի եւ հանձնաժողովի անդամ Անահիտ Բարսեղյանի միջեւ. հանձնաժողովի նախագահը վերջինիս ձեռքում ինչ-որ ցուցակ էր հայտնաբերել, ինչը վերածվել էր վիճաբանության: Պետրոսյանի փոխանցմամբ` Բարսեղյանը այդ ցուցակում նշումներ էր անում ու այն փոխանցում Հանրապետականի ներկայացուցիչներին, որոնք մարդկանց էին բերում: Հանձնաժողովի անդամ Անահիտ Բարսեղյանը վրդովվեց` տեսախցիկ տեսնելով, ապա հերքեց, թե իր մոտ ցուցակ է եղել: «Իմ մոտ ցուցակներ չի եղել, ի՞նչ ցուցակներ: Ես նայում էի տեսնեմ` երկու բնակարան եկե՞լ են, թե՞ չեն եկել, էդքան բան: Ցուցակ, ի՞նչ ցուցակ, ցուցակը հեսա` ստեղ դրած ա», - հայտարարեց նա:
Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող 2/30 ընտրատեղամաս «Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ արդեն իսկ միջադեպ էր արձանագրվել հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Սիրանույշ Պետրոսյանի եւ հանձնաժողովի անդամ Անահիտ Բարսեղյանի միջեւ. հանձնաժողովի նախագահը վերջինիս ձեռքում ինչ-որ ցուցակ էր հայտնաբերել, ինչը վերածվել էր վիճաբանության: Պետրոսյանի փոխանցմամբ` Բարսեղյանը այդ ցուցակում նշումներ էր անում ու այն փոխանցում Հանրապետականի ներկայացուցիչներին, որոնք մարդկանց էին բերում: Հանձնաժողովի անդամ Անահիտ Բարսեղյանը վրդովվեց` տեսախցիկ տեսնելով, ապա հերքեց, թե իր մոտ ցուցակ է եղել: «Իմ մոտ ցուցակներ չի եղել, ի՞նչ ցուցակներ: Ես նայում էի տեսնեմ` երկու բնակարան եկե՞լ են, թե՞ չեն եկել, էդքան բան: Ցուցակ, ի՞նչ ցուցակ, ցուցակը հեսա` ստեղ դրած ա», - հայտարարեց նա:
Պաշտպանության նախարարությունը հերքում է
ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. – «Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով եւ iditord.org կայքով տեղեկություններ են տարածվում Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված խախտումների վերաբերյալ: Մասնավորապես` Yerkir.am կայքը տեղեկություն է տարածել, թե «զինվորականների ընտանիքներին հորդորում են» քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, պատճառաբանելով, որ «դա ՊՆ-ի հանձնարարությունն է», իսկ «Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում տեղակայված 7/17 ընտրատեղամասի առջև ՊՆ 0650 պետհամարանիշով ավտոմեքենայից գումար է բաժանվում:
Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և պարունակում են մի շարք անճշտություններ: Նախ` Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գոյություն չունի 7/17 ընտրատեղամաս, այն գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում, թիվ 162 դպրոցի շենքում: Ինչ վերաբերում է նշված զինհամարանիշի մեքենային, ապա դրա վարորդ Խաչատուր Էդուարդի Սարգսյանը հաշվառված է Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում գտնվող թիվ 3/17 ընտրատեղամասում, որտեղ և այսօր` մայիսի 5-ին, կատարել է իր քաղաքացիական պարտքը;
Երևանի ավագանու ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ չճշտված, անհասցե և անհիմն «ահազանգերը» դիտարկվում են որպես ապատեղեկատվություն և համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից»:
- Հեղինակ՝ Իրինա Հովհաննիսյան
Երիտասարդները հսկում են քվեարկությունը
Առավոտից Երեւանի Նոր Նորք, Ավան, Նորագյուղ թաղամասերի ընտրատեղամասերով շրջագայելիս գրեթե ամենուր «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը նկատեց տեղամասերի դիմաց կուտակված թաղային հեղինակությունների, ինչ-որ երիտասարդների, որոնք ուշադիր հետեւում էին ընտրության եկողներին, երբեմն ուղեկցում էին նրանց մինչեւ դուռը, որոշ դեպքերում էլ ներսում էին հսկում քվեարկությունը: Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող թիվ 2/30 ընտրատեղամասում «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին ընտրողների խիստ ակտիվություն էր, ընտրողների հետեւում կանգնած էին ինչ-որ երիտասարդներ: Նյարդայնանում էին տեսախցիկից, ասում էին, որ եկել են ընտրության, մինչդեռ ներկա դիտորդներից մեկը փաստեց, որ նրանք վաղուց էին ընտրել, բայց մնում էին տեղամասում:
- Հեղինակ՝ Նանե Սահակյան
Հելսինկյան կոմիտեն ընտրողների ուղղորդման դեպքեր է արձանագրել
Հայաստանի հելսինկյան կոմիտեն, որը նույնպես ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 94 դիտորդով, նշում է, որ 5/38 ընտրատարածքում մինչեւ 13:30-ը գրանցվել է 6 բացահայտ ուղղորդման դեպք, որոնցից 5-ի դեպքում բարձրաձայն ասվել է՝ նշել 6-ին (ՀՀԿ), մեկին ասվել է՝ նշել 2 (ԲՀԿ):Դիտորդները նաեւ նկատել են, որ 5/33 ընտրատեղամասում 13-ին մոտ Հովսեփ Էմինի 2/1, բն. 1 հասցեում բնակվող բնակիչը հայտնել է, որ այդ հասցեում գրանցված է կողմնակի անձ: Կինը աղմուկ է բարձրացել, ինչի արդյունքում հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել ընտրողին՝ ասելով՝ հարցերը ոստիկանության հետ պարզաբանել:
Հելսինկյան կոմիտեի դիտորդները 5-14 ընտրատեղամասում նկատել են, որ հանգստի սենյակը տեղակայված է անմիջապես քվեախցիկների հետեւում, որտեղ սուրճ պատրաստելուց հնարավոր է տեսնել ընտրողի քվեարկության արդյունքը:
Yerkir.am կայքը որպես ապացույց լուսանկարներ է ներկայացնում
Քիչ առաջ Yerkir.am-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես ասված է. «ՊՆ-ն հերքել էր այն տեղեկությունը, թե նախարարության պետհամարանիշներով մեքենայից ընտրակաշառ են բաժանել: Սակայն 3/17 ընտրատեղամասի մոտ ՀՅԴ-ի ներկայացուցիչն է արձանագրել է կաշառք բաժանելու դեպքը եւ yerkir.am-ին տրամադրել լուսանկարներ»։
Կայքում նաեւ հրապարակվել են մի շարք լուսանկարներ, որոնցից երկուսը ներկայացված է ստորեւ։
«Ոստիկանության ստացած ահազանգերի 80 տոկոսը իրականությանը չեն համապատասխանում»
- Հեղինակ՝ Նարինե Ղալեչյան
ՀԱԿԿ–ի օգտին ընտրակեղծիք իրականացնելու կասկածանքով քրեական գործ է հարուցվել
Ինչպես հաղորդում էր Henaran.am-ի թղթակիցը, 191 դպրոցում տեղակայված 8/23 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ հայտնաբերվել է 3 քվեաթերթիկ, որոնք քվեարկված են հօգուտ ՀԱԿԿ-ի: Դեպքը արձանագրվել է:
Քիչ անց ՀՀ ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանի նկատմամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն՝ պարզելու բոլոր, այդ թվում ընտրողի մոտ մի քանի քվեաթերթիկ հայտնվելու հանգամանքները։
- Հեղինակ՝ Էլեն Չիլինգարյան
ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ծեծկռտուք՝ 07/15 ընտրատեղամասում
Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի եւ ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՀԿ–ական նախագահ Սամվել Զախարյանի միջեւ: Հանձնաժողովի նախագահի խոսքով` Ջիվան Պողոսյանը առավոտից մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս եւ չի քվեարկել, Զախարյանը նրան դուրս է հրավիրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:
Սամվել Զախարյանը նշեց նաեւ, որ թեկնածուն իրավունք ուներ այնտեղ գտնվելու եւ քվեարկելու, սակայն պարբերաբար մուտք գործել կամ գտնվել ընտրատեղամասում՝ թեկնածուն իրավունք չուներ:
Ծեծկռտուքից հետո հաջողվեց զրուցել նաեւ ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Զախարյանի հետ, ով, իդեպ, 07/15 ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող ԲՀԿ-ի շտաբի պետն է։ Նա մեզ փոխանցեց, որ ոչ մի ծեծկռտուք իր մասնակցությամբ չի եղել եւ ամեն ինչ կարգին է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է կատարվում, դեպքի առնչությամբ նյութեր են պատրաստվում: