Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ Ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 23 դեպք, որից 11-ը՝ ընտրակաշառքների, 6-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը ծեծի եւ վիճաբանության, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ հավաքներ անցկացնելուն խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու, 1-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, 3 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, 2 դեպքերով հարուցվել են քրեական գործեր, իսկ 16 նյութեր գտնվում են ընթացքի մեջ:
Մայիսի 5-ին՝ ընտրությունների օրը, 10 իրավական շտապ օգնության մեքենաներ կշրջեն Երևանում, գործում է նաև անվճար թեժ գիծ։
Մանրամասները՝ http://hra.am/hy/position/2013/04/26/election
Քաղաքացիները ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների մասին կարող են ահազանգել՝ այցելելով http://www.iditord.org եւ http://transparency.am կայքեր։

Երեւանը քաղաքապետ է ընտրում. վիդեոռեպորտաժ

Ոստիկանություն. Ընտրողի մոտ 2 քվեաթերթիկ է հայտնաբերվել


Մայիսի 5-ին, ժամը 08.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում` Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել:

Մեկնած օպերատիվ խմբին ընտրական հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08.20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը ձեռքին քվեատուփին մոտենալիս, և արագ մոտենալով նրան՝ կանխել է ծրարները կնքելն ու քվեատուփ գցելը, իսկ ծրարներից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերել է մեկական քվեարկված քվեաթերթիկ:

Պարզվել է, որ նշված անձը Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի բնակիչ, 1959թ .ծնված Ղազար Մ.-ն է, որը ժամը 09.10-ին բերման է ենթարկվել բաժին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:
Մի շարք ինտերնետային կայքեր տեսանյութ էին տարածել, պնդելով, որ այդ տեսանյությում երեեւում է, թե ինչպես են ԲՀԿ–ականները ընտրակաշառք բաժանում։ Մեկնաբանությունների համար դիմեցինք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին, ով, մասնավորապես, ասաց. – «Բացարձակ ապատեղեկատվություն է, իրականության հետ որևէ առնչություն չունի այդ լուրը»:

Մեր հարցին, թե դիտել է արդյոք նա տեսագրությունը և ովքեր են շտաբի առջև հավաքված մարդիկ, նշեց, որ չի բացառում, որ «ուղղակի սատարողներ լինեն կամ կուսակցության անդամներ, կամ մարդիկ, ովքեր ընդամենը զբաղված են իրենց աշխատանքով, իրենց գործով»:

Ընտրատեղամասում նախատեսվածից 100-ով պակաս են քվեաթերթիկները

Թվիթեր սոցցանց. «Արաբկիրում ՀՀԿ գրասենյակի առջեւ տասնյակ ավտոբուսներ են կուտակված ընտրողների տեղափոխելու համար»
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկեց Ավան վարչական շրջանում տեղակայված 1/17 ընտրատեղամասում։ Ընտանիքի ուղեկցությամբ եկած քաղաքապետին դիմավորեց Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը։

Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ասաց՝ «պատկերացնում է ավելի լավ Երեւան»։

«Վստահ եմ՝ հաջորդ տարիներին կլինի նաեւ երեւանցիների երազած մայրաքաղաքը», – հավելեց նա։

Այն դիտարկմանը, որ արդեն իսկ տեղեկություններ կա ՀՀԿ–ն ընտրակաշառք է բաժանվում եւ հենց իր քվեարկած տեղամասում անձնագրում դրված կնիքը ցնդել է, Մարգարյանը պատասխանեց, որ դատապարտում է ընտրակաշառքների փաստերը եւ խորհուրդ տվեց դիմել պատկան մարմիններին։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG