Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հրադադարը խախտվել է շուրջ 250 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են եւ հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG