Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ»-ում Հայաստանը հանդես կգա 11 համարի ներքո


Մրցույթի երկու եզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 18-ին: Հայաստանի մասնակիցը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 16-ին` 11 համարի ներքո:

Այս տարի եվրատեսիլյան բեմում փորձերը ընթանում են առանց մասնակիցների: Շվեդ կազմակերպիչները մասնակիցներին կրկնօրինակող դերասանների հետ են փորձերն անում: Նախօրեին «Դորիանս» խմբի տղաները հնարավորություն ունեցան Հայաստանից դիտել իրենց առաջին փորձը` առանց անմիջական մասնակցության:

Այս տարի «Եվրատեսիլ 2013»-ի կարգախոսն է` We are one` «Մենք մեկն ենք»:

Մրցույթի երկու եզրափակիչները տեղի կունենան մայիսի 14-ին եւ 16-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 18-ին: Այս անգամ մրցույթն անցկացվելու է Շվեդիայի Մալմո քաղաքում: «Եվրատեսիլ» երգի 2013 թվականի մրցույթը թվով 58-րդն է: Մրցույթն այստեղ անցկացվելու է արդեն չորրորդ անգամ` շնորհիվ Ադրբեջանում կայացած «Եվրատեսիլ 2012»-ին հաղթած Լորինի եւ իր «Էյֆորիա» երգի:

Ի տարբերություն նախորդ տարիների` 2013-ի ելույթների հերթականությունը որոշել են պրոդյուսերները, այլ ոչ թե վիճակահանության միջոցով:

Հայաստանը ներկայացնող «Դորիանս»-ի մենակատար Գոռ Սուջյանը կկատարի Lonely Planet («Միայնակ մոլորակ») երգը, որն ընտրվել է հայ հեռուստադիտողների եւ ժյուրիի համատեղ քվեարկության արդյունքում: Երգի համահեղինակն է աշխարհահռչակ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին:

«Դորիանս» խմբի մենեջեր Արա Թադեւոսյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ «ի տարբերություն շատ երգիչների, որոնց համար «Եվրատեսիլ»-ին մասնակցելը մեծ նվաճում է, սա «Դորիանս»-ի համար ստեղծագործական ճանապարհի փուլերից մեկն է»:

«Դորիանս»-ի տեսահոլովակը YouTube-ում ունի շուրջ 65.000 դիտում եւ մոտ 1200 հավանություն` like, եւ մոտ 80 բացասական արձագանք` dislike:

«Մեր գլխավոր նպատակը երգի միջոցով մարդկանց հաղորդագրություն փոխանցելն է: «Եվրատեսիլ»-ին մրցութային չեմ վերաբերվում, որովհետեւ սպորտ չի, բայց համակրում ենք Իտալիայի, Մալթայի մասնակիցներին: Լավ երաժիշտներ կան»,- ասաց «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը:

Հայաստանը անցած տարի չէր մասնակցել Ադրբեջանում անցկացված մրցույթին, իսկ այս տարի մրցույթին մասնակցելու հայտ չեն ներկայացրել Բոսնիա եւ Հերցեգովինան, Պորտուգալիան, Սլովակիան եւ Թուրքիան:

Ի դեպ, Եվրատեսիլ 2013-ի օրհներգն է We Write History («Մենք պատմություն ենք կերտում»): Երգի հեղինակներն են Շվեդական ABBA փոփ խմբի անդամներ Բեննի Անդերսոնը եւ Բյորն Ուլվեուսը DJ Ավիչիի հետ համատեղ: Երգն առաջին անգամ կհնչի «Եվրատեսիլ»-ի եզրափակիչում:
XS
SM
MD
LG