Մատչելիության հղումներ

Գերմանական եզրափակիչ Չեմպիոնների լիգայում


Գերմանիա - «Բավարիա»-ն գրավում է «Բարսելոնա»-ի դարպասը Չեպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը, Մյունխեն, 23-ը ապրիլի, 2013թ.
Գերմանիա - «Բավարիա»-ն գրավում է «Բարսելոնա»-ի դարպասը Չեպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը, Մյունխեն, 23-ը ապրիլի, 2013թ.
Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մայիսի 25-ին կմասնակցեն գերմանական երկու ակումբներ` Մյունխենի «Բավարիա»-ն եւ Դորթմունդի «Բորուսիա»-ն:

«Բավարիա»-ն երեկ երեկոյան կիսաեզրափակիչ երկրորդ` արտագնա հանդիպումը «Բարսելոնա»-ի հետ ավարտեց հաղթանակով` 3:0 հաշվով, նաեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի համար աննախադեպ խոշոր` 7:0 հաշվով հաղթանակ գրանցելով երկու հանդիպումների արդյունքում:

Նախօրեին էլ «Բորուսիա»-ն, թեեւ 2:0 հաշվով պարտվեց իսպանական մեկ այլ ուժեղագույն ակումբի` Մադրիդի «Ռեալ»-ին, սակայն կիսաեզրափակիչ երկու հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով առավելության հասավ եւ անցավ եզրափակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG