Մատչելիության հղումներ

«Ալ-Ջազիրան» Իրաքում զրկված է արտոնագրից


Իրաքի իշխանությունների որոշմամբ, «միջկրոնական ատելություն սերմանելու եւ բռնություն գովազդելու» մեղադրանքով հեռարձակման արտոնագրից զրկվել են մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում արաբական ամբողջ աշխարհի համար հաղորդումներ պատրաստող «Ալ-Ջազիրան»։

«Հեետայսու այդ ընկերությունները չեն կարող լուսաբանել Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները»,- հայտարարել է Իրաքի տեղեկատվության եւ մամուլի պետական հանձնաժողովի նախագահ Մուջահիդ Աբու ալ-Հալիլը։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իրաքի հյուսիսում սունի մահմեդականների եւ անվտանգության ուժերի բախումների ընթացքում սպանվել է ավելի քան 180 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG