Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կարող է վերանայել երեխաների որդեգրման կարգի մասին այլ պետությունների հետ կնքած համաձայնագրերը


Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հաշվի առնելով Ֆրանսիայում եւ արեւմտյան մի շարք այլ երկրներում համասեռականների ամուսնությունն արտոնող օրենքների ընդունումը, Ռուսաստանը կարող է վերանայել ռուսաստանցի երեխաների որդեգրման կարգի մասին այլ պետությունների հետ կնքած համաձայնագրերը։

Այսօր մի խումբ օրենսդիրների հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ օտար երկրները պարտավոր են հարգել Ռուսաստանի մշակութային եւ էթիկական նորմերը եւ ավելացրել է, որ ներկայումս արդեն լրամշակվում է երեխաների որդեգրման հարցով Ֆրանսիայի հետ ստորագրված համաձայնագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG