Մատչելիության հղումներ

Քաղաքապետի խոսքով, Բոստոնի ահաբեկիչների հաջորդ թիրախը Նյու Յորքն էր


Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգ
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգ
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ բոստոնյան ահաբեկչության իրականացման մեջ մեղադրվող Ցարնաեւ եղբայրները ծրագրում էին օգտագործել իրենց մոտ հայտնաբերված պայթուցիկ նյութերի մյուս խմբաքանակը Նյու Յորքի Թայմզ Սքվերում։

Քաղաքապետի խոսքով, այդ մասին Բոստոնի ահաբեկչությունը քննող իրավապահներին ասել է ողջ մնացած ահաբեկիչը՝ Ձոխար Ցարնաեւը։

Ցարնաեւի մեծ եղբայրը՝ Թամերլանը, սպանվել էր ահաբեկչությունից հետո՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։

Ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ իրականացված երկու պայթյունների պատճառով երեք մարդ զոհվել է, շուրջ 260-ը՝ վիրավորվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG