Մատչելիության հղումներ

ԿՀՎ-ն եւ ՀԴԲ-ն դեռ 18 ամիս առաջ էին հետաքննել Ցարնաեւին


Ամերիկյան հատուկ ծառայությունները տեղեկացրել են, որ ապրիլի 15-ին երեք մարդու կյանք խլած բոստոնյան ահաբեկչությունից դեռ 18 ամիս առաջ կասկածյալ Թամերլան Ցարնաեւի անունը մուտքագրվել է Կենտրոնական հետախուզությունների վարչության (ԿՀՎ) «ահաբեկիչների» տվյալների բազայում։

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ավելի վաղ նշել էր, որ ահաբեկչությունից հետո հատուկ ծառայությունների հետ փոխհրաձգության ժամանակ սպանված 26-ամյա Թամերլան Ցարնաեւի վերաբերյալ իրենք ամիսներ առաջ հետազոտություն են անցկացրել եւ որոշել, որ նա վտանգ չի ներկայացնում։

Թամերլանի փոքր եղբայրը՝ 19-ամյա Ձոխար Ցարնաեւը, կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել մահացած եղբոր հետ ահաբեկչական հարձակումը իրականացնելու, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զենք գործածելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG