Մատչելիության հղումներ

Դուման հավանություն է տալիս արտասահմանյան բանկերի օրինագծին


Ռուսաստանի Պետդուման այսօր հավանություն է տվել Կրեմլի առաջարկած օրինագծին, որն արգելում է պետական պաշտոնյաներին հաշվեհամարներ ունենալ արտասահմանյան բանկերում կամ բաժնետոմսեր ձեռք բերել օտարերկրյա ընկերություններում։

Օրենքը չի արգելում պաշտոնյաներին անշարժ գույք ձեռք բերել արտասահմանում, բայց պահանջում է այդ մասին հայտարարագրեր ներկայացնել, ինչպես նաեւ տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ի՞նչ աղբյուրներից է ստացվել այդ անշարժ գույքը ձեռք բերելու համար անհրաժեշտ եկամուտը։

Օրինագիծը շրջանառության մեջ է մտցվել այն բանից հետո, երբ Ռուսաստանում մի քանի սկանդալային բացահայտումներ արվեցին արտերկրում Ռուսաստանի պետական ծառայողներին պատկանող գույքի եւ չհայտարարագրված խնայողությունների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG